ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հայաստանում գործելու համար սփյուռքից դիմել է ավելի քան 80 սթարթափ
19:40, 08.11.2019 | mamul.am
3206 | 0

«ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտված է: Ծրագրին դիմել է ավելի քան 80 սթարթափ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Էստոնիայից, Չեխիայից, Իռլանդիայից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Վրատանից, Եգիպտոսից: Հաջորդիվ տեղի կունենան հայտադիմումների գնահատման, հարցազրույցների, ընտրության փուլերը, որոնք հաղթահարածները կհրավիրվեն Հայաստան՝ դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցելու քառօրյա հավաքի, ծանոթանալու Հայաստանի սթարթափ էկոհամակարգին և Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, լսելու ոլորտի լավագույն մասանգետներին, համագործակցելու տեղացի գործընկերների հետ և զարգացնելու իրենց գաղափարները: Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաև Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատաիրական ամբողջական աջակցություն:

Ծրագիրն իրականացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր