ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մենք գնացինք էս աշխարհացունց բացահայտման հետքերով». Հակոբ Կարապետյան
21:35, 08.11.2019 | mamul.am
7042 | 1

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգտատեր Նարեկ Մալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե Թումանյանի վրա, մեջբերում եմ, «քանդում են շենքի տանիքը, որպեսզի չնախատեսված հարկ կառուցեն»։

Մենք գնացինք էս աշխարհացունց բացահայտման հետքերով և պարզեցինք, որ Թումանյան 33 հասցեում, Երևան համայնքի ֆինանսավորմամբ, տանիք են վերանորոգում, այսինքն՝ հանում են հին ծածկը և նոր ծածկ են դնում։ Այս ծրագիրը կոնկրետ Կենտրոնում ընթացել է ամիսներ շարունակ, իսկ այս պահին ընթացքի մեջ է Պարոնյան 4ա, Հերացի 16, Հանրապետության 71, Աբովյան 21բ հասցեներում։ Ավելի մանրամասն տեղեկատվություն ծրագրի մասին պատրաստ ենք տրամադրել աշխատանքային օրով։

Հարգարժան պարոն Մալյանին մաղթում եմ նորանոր, աղմկոտ կոռուպցիոն բացահայտումներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր