ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ողբերգություն է, որ երկրի ղեկավարն իր ազգն ու սեփական աշխարհագրությունը լավ չի ճանաչում». Հայկ Մարտիրոսյան
21:50, 08.11.2019 | mamul.am
14802 | 5

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայերը կովկասցի չեն: Ամենևին կովկասցի չեն: Եվ Հայաստանն էլ Կովկասում չէ: Դա հասկանալու համար ընդամենը պետք է քարտեզ իմանալ: Կամ գոնե նայել դրան: Դրա համար անհրաժեշտ է նաև հայոց լեզու և պատմություն անցած լինել բուհում: Կամ ուղղակի ճանաչել ազգային պատմությունը խորքից: Գուցեև կովկասյան որոշ բարքեր մենք որդեգրել ենք, բայց մեր և բուն կովկասցիների, օրինակ՝ դաղստանցիների, ինգուշների կամ կարաչայների տարբերություններն ահռելի են: Եվ ողբերգություն է, որ երկրի ղեկավարն իր ժողովրդին, իր ազգն ու սեփական աշխարհագրությունը լավ չի ճանաչում:

Հայերը նաև «արիացի» չեն: Բոլորովին չեն: Եվ պատահական չէ, որ արիական հասկացությունը կիրառած ազգը` պարսիկները, վաղ միջնադարում իրենց համարում էին արիական ցեղեր, իսկ հայերին` ընդգծելով ոչ արիական:

Եվ արիական հասկացության արդի ընկալումն էլ, որ բոլորովին այլ է ու զազրելի և ամոթալի մի բան է այլևս. ձևավորվել է Նիցշեի ուսմունքի ազդեցության ներքո և բյուրեղացվել ֆաշիզմի կողմից: Հիմա դա բոլորովին այլ իմաստ ունի քան իրանական ցեղային ընդհանրություն շեշտող և խորքում «բարձր ռասա-օտարներ» իմաստ ունեցող հին պարսկական «իրան և անիրան» - «երան և աներան» բաժանումը:

Իսկ այս իշխանությունը` ի դեմս Արայիկ Հարությունյանի և ողջ թիմի, ապազգային գծի անխոնջ ջատագով է: Հայերենի դուրսմղումը ուսումնական բուհական ծրագրերից ուղղակիորեն հակահայկական քայլ է: Օքսֆորդում անգլերենը պարտադիր չէ, որովհետև անգլիացիներն իրենց լեզուն տարածել են աշխարհի վրա և ո´չ լեզուն և ո´չ էլ իրենց ազգային մշակույթը դեռևս հաստատ կորստի վտանգի առջև չեն, նամանավանդ, որ արտագաղթ չունեն, իսկ սահմաններին` իրենց ոչնչացնել տենչացող թշնամի: Անգրագետ ինստագրամիստներով, պսևդոլիբերալներով և պսևդոազգայնականներով հարուստ մի երկրում ինչպիսին Հայաստանն է և որտեղ այս իշխանության կադրերի պես մարդիկ են կառավարում` ոչ միայն մշակույթը այլև ազգային ինքնությունը եղել են վտանգի տակ ինչպես այն ժամանակներում երբ իշխանության էին մոլի դաշնակցականներն ու հակահանրապետական հանրապետականները, այնպես էլ` այսօր, երբ կառավարում է ապազգային տգետների խմբավորումը:

Մել Դալանուզյանի մասին ֆիլմը, Ստամբուլյան կոնվենցիան, «սորոսականթյունը» և մյուս խնդիրներն էլ կեղծ օրակարգեր են, որ փչվել են և դարձել արդյունավետ պրոպագանդիստական գործիք մի իշխանության դեմ, որ այն աստիճան թույլ է, անհեթեթ և ապազգային, որ բռնել է հաստատ ինքնասպանության ուղին` դեպի մահ առաջնորդելով նաև հանրային հույսն ու ազգային-պետական ապագան:

Վստահ եմ, որ այս իշխանությունը շուտով կդադարի իշխանություն լինելուց, իսկ դրա հետևանքների ողջ բեռը կընկնի ժողովրդի վրա: Նախկին ռեժիմի` նոր դեմքով ռեստավրացիան լուրջ սպառնալիք է և անչափ հնարավոր մի սցենար: Այսպիսի իշխանություն ունենալիս նախկին ռեժիմի` բոլորովին նոր դիմակով և հանդերձանքով վերադարձի համար առանձնապես մեծ ջանքեր էլ այլևս, կարծես թե, պետք չեն: Եվ կգա ժամանակ, երբ առավել վատ իրականություն ստանալով` մենք կանիծենք այսօրվա իշխանությանը, որ տապալեցին ժողովրդի սկսած և իրենց հանձնած հեղափոխությունը, պրիմիտիվ ստերով կերակրեցին ինքնախաբեությամբ հուսադրվող չկրթված, բայց մարտականորեն տրամադրված և իրենց մոլեռանդորեն պաշտպանող մի զանգվածի և հիմքեր ստեղծեցին Հայաստանի առավել ճահճացման ու ծայրաստիճան թուլացման համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր