ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Սա արդեն տավտոլոգիա չէ, այլ՝ պարզունակ դեմագոգիա». Կարպիս Փաշոյան
01:05, 09.11.2019 | mamul.am
7022 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Համալսարաններում հայերենի պարտադիր դասավանդումը կարևոր է առաջին հերթին հայապահպանության տեսանկյունից»։ Սա վերջին օրերի, թերևս, ամենից հաճախ արտաբերվող մտքերից մեկն է, որն, իմ համոզմամբ, պարզունակ տավտոլոգիա է։
Մենք պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հայապահպանության խնդիր չկա և չի էլ կարող լինել, քանի որ պետության գոյությունն ինքնին բոլոր արժեքների պահպանման գրավականն է։ Պարզապես անլուրջ է զբաղվել հայապահպանությամբ մի տարածքում, որտեղ հայերը ճնշող և ագրեսիվ մեծամասնություն են։ Ագրեսիվ, իհարկե, մշակութային տեսանկյունից, քանի այն դոմինանտ է, կլանող և անընդհատ տարածվող։
Այս պարզ բաները մենք չենք կարողանում հասկանալ, ինչի հետևանքով էլ հայտնվում ենք տավտոլոգիայի զավեշտալի տիրույթում։
Հայապահպանությամբ պետք է զբաղվել Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, բայց ոչ երբեք՝ Հայաստանի տարածքում։
Իհարկե, նեոֆաշիստական հայացքներ ունեցող ընդդիմախոսները կարող են բերել այն հակափաստարկը, իբրև թե իր բուն տարածքում հանրությունը ենթարկվում է փոփոխման։ Սա արդեն տավտոլոգիա չէ, այլ՝ պարզունակ դեմագոգիա, քանի որ առնվազն ծիծաղելի է պայքարել սոցիումի/ազգի բնականոն ընթացքի և զարգացման դեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր