ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Եկեղեցու պատմությունն» արհեստականորեն ներմուծված առարկա է». Թագուհի Ղազարյան
23:10, 08.11.2019 | mamul.am
7160 | 1

«Դաշնակցական երիտասարդների կողմից նախաձեռնած շարժումը որևէ հեռանկար չունի։ Չգիտեմ, դա իրենց քաղաքացիական իրավունքն է, կարող են օգտվել դրանից, բայց ես չեմ կարծում, թե իրենք այդքան մեծ վստահություն ունեն, որպեսզի կրթության ոլորտի խնդիրները հանրությունն իրենց պատվիրակի»,- այսօր Factor TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը:

Անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարական դպրոցական ծրագրից հանելուն` Ղազարյանն ասել է. ««Եկեղեցու պատմությունը» կապվում է հայրենասիրության հետ։ Ես եկեղեցու պատմություն անցել եմ դպրոցում՝ ի տարբերություն Ձեզ։ Եվ ստացվում է, որ ես Ձեզանից ավելի հայրենասե՞ր եմ։ Ես իրականում չեմ կարող նման պնդում անել որևէ քաղաքացու հանդեպ, որովհետև ես վստահ եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շատ են սիրում իրենց հայրենիքը, և պետք չէ ինչ-որ ուղիներ փնտրել՝ սովորեցնելու, թե ինչպես սիրել հայրենիքը։ Իրենցից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես սիրել հայրենիքը, և դա արհեստական ու սովորեցնովի չէ։ Ինչ վերաբերում է «Եկեղեցու պատմությանը», ես կարծում եմ, որ դա արհեստականորեն ներմուծված առարկա է»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

««Եկեղեցու պատմությունն» արհեստականորեն ներմուծված առարկա է». Թագուհի Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր