ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Հուզումներ Թբիլիսիում՝ միասեռականների մասին ֆիլմի պատճառով
23:30, 08.11.2019 | mamul.am
6744 | 0

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետը խստացրել է անվտանգության միջոցառումները քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնի տարածքում: Հենց այս կինոթատրոնում է նախատեսված Լեվան Ակինի վրացա-ֆրանսա-շվեդական «Իսկ հետո մենք պարեցինք» դրամայի պրեմիերան: Նշենք, որ ցուցարարները դեմ են արտահայտվում ֆիլմին, քանի որ այն պատմում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասին:

Հուզումներ Թբիլիսիում՝ միասեռականների մասին ֆիլմի պատճառով

Կինոցուցադրումները ծրագրված են Թբիլիսիի ու Բաթումի բոլոր կինոթատրոններում նոյեմբերի 8-10-ը:

Ֆիլմը պատմում է վրացական համույթի երիտասարդ պարող Մերաբի մասին, ով ծայրաստիճան փոխվում է՝ սիրահարվելով իր հավակնոտ հակառակորդ Իրաքլիին:

Ֆիլմի հակառակորդները ժամը 16-ից սկսել են հավաքվել Թբիլիսյան համերգասրահի առջև, ապա մի քանի հարյուրանոց խմբով շարժվել դեպի կինոթատրոն: Ցուցարարների շարքերում կան հոգևորականներ, նրանք աղոթքներ են հնչեցնում: Արդեն իսկ կա 2 բերման ենթարկված ցուցարար:

Հուզումներ Թբիլիսիում՝ միասեռականների մասին ֆիլմի պատճառով

Ըստ վրացական աղբյուրների՝ առաջին ցուցադրության ժամանակ կինոսրահում եղել է ընդամենը 20 մարդ, թեև վաճառված են եղել բոլոր տոմսերը: Քիչ առաջ ուժեղացված հսկողության պայմաններում սկսվել է երկրորդ կինոդիտումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր