ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Նստացույցի մասնակիցները հանգստյան օրերին տուն կգնան
23:45, 08.11.2019 | mamul.am
4363 | 0

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առաջ նստացույց անողները որոշել են ընդմիջել իրենց ակցիան և չգիշերել գերատեսչության հարակից տարածքում: Պատճառն այն է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շաբաթ-կիրակի չի աշխատում, այդ օրերին իրենց բողոքն անիմաստ կլինի:

Հիշեցնենք, որ նախորդ գիշերը ցուցարարները նախարարության դիմաց են անցկացրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր