ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կոպեկներով օտարել են մանկապարտեզների մասնաշենքերը». Անդրեյ Ղուկասյան
08:55, 09.11.2019 | mamul.am
6722 | 0

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Էժանով մանկապարտեզները վերջացան...
Այս անգամ բացահայտումները Լոռու մարզի Ալավերդի համայնքից են: Տարիներ առաջ համայնքային գույքի պահպանության գործին «լծված» համայնքապետն ու ավագանին համատեղ ջանքերով, կոպեկներով օտարել են Ալավերդու մանկապարտեզների մասնաշենքերը՝ վստահ, որ հանրապետական թիմակիցները միայն խրախուսելու են նմանատիպ մոտեցումն ու/կամ առնվազն փայաբաժին են պահանջելու: Արդյունքում մեր ու ձեր երեխաների համար կառուցված մանկապարտեզների շենքերն առ այսօր պատկանում են մեծ ու փոքր, նախկին ու ներկա պաշտոնյաների հարազատ/բարեկամներին: Փայաբաժնի բաշխման գործընթացի պարագլուխներն են նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը (ով այդ տարիներին զբաղեցրել է Ալավերդու համայնքապետի պաշտոնը), Ալավերդու ներկայիս համայնքապետը՝ իրենց հարազատ/բարեկամներով և այլ պաշտոնյաներ: Եվ ես՝ որպես մարզի ղեկավար, պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ համայնքային գույքի մսխման գործընթացը կասեցված է, փոխարենը մեկնարկել է համայնքինը՝ համայնքին, Լոռին՝ լոռեցուն վերադարձնելու անկասելի գործընթացը: Մենք գնալու ենք մինչ վերջ, առևերևույթ անօրինական թվացող ցանկացած գործարքի հետքերով:
Հ. Գ. Նույնիսկ փոքր մանկապարտեզ կառուցելու համար պետությունը ծախսում է առնվազն 50 մլն դրամ: Նախկին ագահ համայնքապետերը 3 հարկանի շենքերը վաճառել են միջինը 2մլն ով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր