Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.95, EUR 527.60, RUB 7.49, GBP 614.03
-1 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Թարգեք էդ անհեթեթ լոզունգները». Գարեգին Միսկարյան
00:05, 09.11.2019

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիʹ ցեղակիցներ, հայապահպանությունն ակտուալ էր այն ժամանակ, երբ հայը պետություն չուներ։

Տեսակի պահպանման համար մղվող համառ պայքարում մեր պապերն ասիմիլյացիայից խուսափելու համար տարբեր ժամանակներում գտել են իրենց տեսակը պահելու տարբեր արդյունավետ, և ոչ այնքան, մեթոդներ։ Կրոն, ծեսեր, տոներ, լեզու ու դրանցից, թերևս, կարևորագույնը լեզուն է։ Լեզվի պահպանման հարցը առավել սուր է դրված եղել, քանի որ լեզվի կորուստը հենց առաջին նախանշանն է տեսակի ասիմիլյացիայի։ Կա լեզուն` կա ազգը, չկա լեզուն, ազգը չկա։

Օրինակ՝ համշենահայերի դեպքում կրոնն էլ է փոխվել, բայց լեզուն, ավանդույթները պահել են տեսակը։

Իսկ օրինակ դեպքեր կան, որ լեզուն կա` ազգը չկա։ Ու գիտե՞ք, թե դա ինչպես է լինում։ Ճիշտ եք, պետականության կորստով պայմանավորված։ Խեթերենը կա` խեթերը չկան։ Մենք էլ պատմական տարբեր ժամանակներում ոչնչացման եզրին ենք կանգնած եղել առավելապես պետության բացակայության պատճառով։

Բայց վերադառնանք մեր օրեր։
98% միատարր հայ հանրություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար առաջին խնդիրը պետականության կայացումն ու ամրապնդումն է։ Պետության հզորացումն է, որովհետև առաջին վտանգը, որ կարող է վնասել ազգին ու ազգային ինքնությանը` պետականության կորուստն է, որ կարող է լինել։ Քանի կա Հայաստան պետությունը ու ինչքան հզոր է այդ պետությունը էդքան պաշտպանված են հայը և հայերենը։ Ու պետականություն ունեցող հեյերի հայերենին իրական վտանգ ոչ թե կրթության մեջ հայերենի դասաժամերի սակավությամբ է պայմանավորված, այլ՝ կրթական մոդելի անարդյունավետությամբ։ Եթե մենք լավ գիտնականներ ենք տալիս, որոնք մեր երկրում զարգացնում են գիտությունը, որն էլ իր հերթին մեծ թափ է հաղորդում տնտեսությանը, ինչն էլ բերում է պետության հզորացման, ինքնիշխանության ամրապնդման, ապա դրանից լավ հայապահպանություն դժվար է նույնիսկ երազել։

Իսկ ինչ են անում իրենց «ազգայնական» հորջորջող մեր ցեղակիցները։ Նրանք կեղծ «ազգապահպանության», «ավանդապաշտական» օրակարգերով լցնում են հանրային դաշտը և իրական խնդիրների փոխարեն առաջ են մղում այնպիսի հարցեր, որոնց լուծումից մի կաթիլ անգամ կախված չէ այն, ինչի մասին իրենք խոսում են` «ազգապահպանություն»։ Իրական ազգապահպանությունը ոչ թե հայերենի դասաժամերն ավելի կապ պակաս լինելով է, այլ՝ իրապես ամուր պետություն ունենալով։ Արժեք ստեղծող հանրություն, վախերից ու սնոտիապաշտությունից ազատված հանրություն, իրավագիտակից հանրություն, կիրթ, գրագետ, առաջադեմ, աշխարհի հետ աշխարհի լեզվով խոսացող, աշխարհի հետ որպես հավասարը հավասարի հետ խոսացող հանրություն։

Սիրելի ցեղակիցներ, ազգ դառնալու համար լեզուն նվազագույնն է, որ մենք պիտի ունենանք։ Մենք կարող ենք լեզուն ունենալ, բայց պետություն չունենալ, բայց չենք կարող պետություն ունենալ, իսկ լեզու չունենալ։ Էնպես, որ թարգեք էդ անհեթեթ լոզունգները, հերիք է ինչքան քանդել եք պետականության հիմքերը, եկեք պետություն կառուցենք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր