ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Դպրոցներն ու բուհերի ուսխորհուրդները սարքել էիք սեփական բոստանը». Արշալույս Մղդեսյան
10:45, 09.11.2019 | mamul.am
7264 | 1

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանից արտագաղթը նվազում է։ Սա է աշխատանքի արդյունքը, ոչ թե ամեն նախադասությունից առաջ պրոֆիլակտիկ «ազգային» բառը գոռալը և հուռա կոչերը։

Հիմա ձեր աշխատանքի մասին՝ հերթով։ Հարգելի ՀՀԿ-ականներ ու ՀՅԴ-ականներ ձեր կառավարման 10 տարիներին Հայաստանը Գյումրու, Վանաձորի, Ստեփանակերտի ու Գորիսի գումարային բնակչությունից շատ մարդ է «կորցրել»։ 350 հազարից ավել մարդ է արտագաղթել։ Հա, Սփյուռքն էիք «զարգացնում»։

Ձեր կառավարման տարիներին դպրոցական կրթությունից լիքը մարդիկ են դուրս մնացել։ Մի սերունդ, որի կրթություն ստանալու իրավունքը ոտնատակ է արվել, ճակատագրեր են խեղվել։ Ու ձեր կառավարման տարիների արդյունքն է, որ դպրոցներում երեխաները 12 տարի հայոց լեզու, գրականություն ու պատմություն «սովորելուց» հետո, էլի կարիքն ունեն բուհում դասավանդվելու։ Ու հիմա «ազգային կրթության» մասի՞ն եք խոսում։

Դպրոցներն ու բուհերի ուսխորհուրդները սարքել էիք սեփական բոստանը՝ կուսակցական բջիջները։

Եկեղեցին, որ էսօր խոսում է։ Հիշո՞ւմ եք մի դեպք, որ էն ժամանակ հանրային կարևոր թեմաների մասին հստակ խոսեր։ Ասենք` քննադատեր օլիգարխների պահվածքը՝ յուր հոտին հարստահարելու համար։ Ինչո՞ւ…

Ճանապարհաշինությո՞ւն։ Չէ, չենք լսել…

Բանա՞կ… Ախպոր պես…

Էս շարքն անվերջ է։ Ու սրանից հետո, երբ դուք` ՀՅԴ-ական ու ՀՀԿ-ական ակտիվիստներ, խոսում եք «ազգի փրկության», «ազգային կրթության», ներողություն արտահայտությանս համար, «զարգացման» մասին, ապա հիշեք՝ ՁԵՐ ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐ ԵՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ, ՈՐ ՉԻ ԼՍՎՈՒՄ ՁԵՐ ՁԱՅՆԸ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր