ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Երկրի ոսկրածուծը լափածները պետք է մեկընդմիշտ հեռանան ու մոռանան իշխանության մասին». Արմեն Դանիելյան
11:20, 09.11.2019 | mamul.am
4301 | 0

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի է, բայց ոմանք ամեն ինչի մեջ ոչ թե վատն են տեսնում, այլ տեսնում են այն, ինչպես հենց իրենք են պատկերացնում... Եվ ո՞նց կարող են բարոյական արժեքներից և ազնվությունից խոսել մարդիկ, երբ իրենց ողջ կենսագրությունն ու ապրած կյանքը լեցուն է մութ ու կեղտոտ դրվագներով...
Եվ դեռ անամոթաբար դժգոհում են... թե իրենց խոսքի և «մտքի» իրավունքը երբեմն անարդարացիորեն հակադարձվում կամ արհամարհվում է... ոմանք ամենօրյա ակտիվ ռեժիմով հրահրում են ֆեյսբուքյան «ծեծուջարդ», դառնում «ղզղնած այլմոլորակայիններ» և սկսում են «պատերազմել»...
Հ. Գ. Այս երկիրը, երկիր ա դառնալու, զադնի դնող չկա, իսկ երկրի ոսկրածուծը լափածները պետք է մեկընդմիշտ հեռանան և մոռանան իշխանության մասին...
Այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային վարկաբեկելով կամ անվանարկելով՝ իրենց վրայի կեղտը երբեք չի մաքրվելու...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր