ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մտորումներ կյանքի ու թատրոնի մասին. «Անհայտ բաժանորդ» ֆիլմի դերասանները հանդիպել են գորիսեցի երիտասարդների հետ
17:20, 09.11.2019 | mamul.am
5088 | 0

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի՝ Գորիսում կայացած պրեմիերայից առաջ դերասանները հանդիպել են երիտասարդների հետ: Ստեղծագործական խմբի և դերասաններ՝ Խորեն Լևոնյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի, Սոս Ջանիբեկյանի հետ երիտասարդները խոսել են կինոյի և թատրոնի խնդիրների ու զարգացման հեռանկարների մասին: Դերասաններն իրենց անձնական օրինակով խրախուսել են երիտասարդ դերասաններին՝ հնարավորությունների ժամանակաշրջանում հավատալ սեփական ուժերին և առաջ շարժվել: Գորիսեցի երիտասարդները կարևորել են տիկնիկային թատրոնի դերը, որպեսզի փոքր տարիքից թատրոն գնալու մշակույթ ձևավորվի, առաջարկվել է ստեղծել մի քանի սերիաներից բաղկացած ֆիլմաշար, որը կպատմի գորիսեցի մեծերի մասին՝ Սերո Խանզադյան, Ակ. Բակունց, Գուսան Աշոտ և ուրիշներ:

Կազմակերպիչներն առաջարկել են վերհանված խնդիրների շուրջ մշակել ծրագրային առաջարկ և ներկայացնել, այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր