ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Չի կարելի բուհին, ակադեմիական հանրությանը պարտադրել անցնել այս կամ այն առարկան». Գևորգ Պապոյան
21:00, 09.11.2019 | mamul.am
3381 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բուհերի ակադեմիական ազատության և մեր հրաշալի ուսանողների մասին։
Չի կարելի բուհին, ակադեմիական հանրությանը պարտադրել անցնել այս կամ այն առարկան։ Ժամանակակից բուհերը գտնվում են շատ ուժեղ մրցակցության մեջ, որպեսզի կարողանան պոտենցիալ ուսանողներին գրավել։ Այդ մրցակցությունը հանգեցնելու է նրան, որ բուհերում անցնելու են միայն այն առարկաները, որոնք իրապես պետք են ուսանողներին, ապագա մասնագետներին։ Հակառակ պարագայում, այս տրամաբանությանը չենթարկվող ոչ մի բուհ, պարզապես բավարար քանակով դիմորդ չի ունենա։ Ես շատ լավ եմ ճանաչում ժամանակակից ուսանողներին, նրանք շատ լավն են, շատ պահանջկոտ, միևնույն ժամանակ չեն հանդուրժում բոլոր այն առարկաներն ու դասախոսներին, որոնք իրենց չեն տալիս մասնագիտական կարողությունների ավելացմանն ուղղված գիտելիքներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր