ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ցենզուրան ձեր սերիալների գլխին պետք է ջարդեին, որ էսպես մեծ-մեծ չբրդեիք». Լիզա Ճաղարյան
12:35, 09.11.2019 | mamul.am
5625 | 0

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորանք։ Քսան տարի շարունակ, հետևողականորե՛ն բոլոր հեռուստալիքները ողողած քրեական հանցագործների մասին էժանագին սերիալների ժարգոնը «գրական լեզու» դարձրած գետնաքարշ ու եղկելի պատմությունների հերոս-դերասաններն էլ են «ազգային» մշակույթի կործանման մասին խոսում։
Էնքան վնաս, որ էդ սերիալներն են տվել էս ժողովրդին, հարյուր տարի հետո էլ չի դզվի։
Ու էսօրվա էս «ազգային»-ի անվան տակ միջնադարյան ոռնոցների մեղքի հիմնական բաժինն էլ է ձեր ուսերին։
Չունենամ էն «մշակույթը», որ դուք եք ստեղծել։
Փող է պետք եղել, աշխատել եք, բարով մարսեք, բայց գոնե «մշակույթի» անունից մի խոսեք, ամոթ է։
Ցենզուրա են պահանջում։ Ցենզուրան հենց ձեր սերիալների գլխին պետք է ջարդեին, որ հիմա էսպես մեծ-մեծ չբրդեիք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր