Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.98, EUR 527.68, RUB 7.46, GBP 615.73
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
««Ցուցարար» անբաններին ուղղակի բանի տեղ մի դրեք». Ռուբեն Մեհրաբյան
16:15, 09.11.2019

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ կբացատրե՞ք, թե ո՞ր տրամաբանությամբ է, որ ԵՊՀ շրջանավարտը չի կարող հանրակրթական դպրոցում ուսուցիչ աշխատել, և դպրոցում պետք է աշխատի միայն «մանկավարժական համալսարան» կոչված անախրոնիզմ «բուհի» շրջանավարտը։ Դպրոցի ուսուցչական կազմի քանի՞ տոկոսն է 21-րդ դարին համապատասխանում։ Մտեք դպրոցներ և «աչքի պոչով» ուղղակի «ֆեյս-քընթրոլ» արեք, հետներն երկու բառ փոխանակեք՝ կյանքից, աշխարհից, բանից․․․
Հետո էլ ասում են, թե «պրոցում հայոց լեզուն և հայոց պատմությունը լավ չեն սովորեցնում», այդ իսկ պատճառով պիտի բոլոր ուսանողները (որոնք ի դեպ` ընդունելության համար հայոց լեզվի քննություն են պարտադիր հանձնում) պիտի շարունակեն հայոց լեզու և հայոց պատմություն անցնելը․․․
Դպրոցներից է պետք սկսել հարցերը լուծել։ Իսկ էդ «ցուցարար» անբաններին ուղղակի բանի տեղ մի դրեք։ Առաʹջ։
P.S. Համալսարանի «մանկավարժականը» ո՞րն ա»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր