ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Թբիլիսիում ցուցարարները շարունակում են պայքարը միասեռականների մասին ֆիլմի ցուցադրման դեմ
14:00, 09.11.2019 | mamul.am
5323 | 0

Ինչպես հայտնել էինք, Վրաստանի կինոթատրոններում «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան մեծ աղմուկ է բարձրացրել: Ռեժիսորը ծագումով վրացի շվեդ ռեժիսոր Լևան Ակինին է:
Միասեռականների կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունն անցել է ցույցերի ներքո:

Ըստ «Ալիք մեդիայի»՝ «Վրացական քայլերթի» անդամները, Լևան Վասաձեի աջակիցները և այլ քաղաքացիներ ժամեր շարունակ փորձել են մտնել շենք և խափանել ցուցադրումը: Նրանք անջատել են կինոթատրոնների լույսերը, պայթուցիկ սարքեր նետել կինոթատրոնի ուղղությամբ: Վրաստանում ֆիլմի ցուցադրության դեմ բողոքել են «Վրացական մարշ» կազմակերպությունը, ազգայնականները, վրաց ուղղափառ եկեղեցին, սակայն կառավարությունը հավանություն է տվել ֆիլմի ցուցադրությանը:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ակցիայի ընթացքում հակաամերիկյան հայտարարություններ են հնչել և կեղծ տեղեկատվություն է տարածվել։ Դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել՝ կապված ակցիաների հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր