Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.22, EUR 526.33, RUB 7.47, GBP 610.79
+12 °C, +2 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ազգային ժողովի շենքի հարևանությամբ բռնկված հրդեհը մեկուսացվել է
17:36, 09.11.2019

Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր