ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
22:05, 09.11.2019 | mamul.am
9572 | 0

Այսօր` նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը` Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 808 PP 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը:

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր