ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հրդեհ Պոպովի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է
22:50, 09.11.2019 | mamul.am
3310 | 0

Նոյեմբերի 9-ին, ժամը 16:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պոպովի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:01-ին: Մասամբ այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 15 քմ), ինչպես նաև 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը:

Տան սեփականատեր Հայկազ Մ.-ն (ծնված 1959 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր