ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի հաղթող
23:00, 10.11.2019 | mamul.am
4825 | 0

Բուխարեստում ավարտվեց շախմատի Grand Chess Tour-ի 6-րդ փուլը: Կայծակնային մրցաշարում կայացած 18 տուրում 11-ական միավոր վաստակեցին վիետնամցի Քվան Լիեմ Լեին ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որոնք էլ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Լևոն Արոնյանը 10 միավորով 5-6-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի հետ:

Սակայն, արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաշվարկով Արոնյանը վաստակեց 20 միավոր և Սերգեյ Կարյակինի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք: Արդեն արագ շախմատում Լևոն Արոնյանն առավելության հասավ իր մրցակցի նկատմամբ՝ 1,5:0,5, և հռչակվեց մրցաշարի հաղթող՝ արժանանալով 31250 դոլար մրցանակին:

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի հաղթող
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր