Այսօր Երևանի կենդանաբանական այգու բնակիչ Թայֆուն գետաձին դարձավ 11 տարեկան: Այգու աշխատակիցները հատուկ անակնկալ են պատրաստել Թայֆունի համար: «Մեր գետաձիու 11-ամյակը նշվել է մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ լի մթնոլորտում: Այգու հոգատար թիմը, և հատկապես` Թայֆունի խնամող Ալլան, ջանք ու եռանդ չեն խնայում կենդանու ամեն օրը բարեկեցիկ դարձնելու համար, իսկ այս յուրահատուկ օրը՝ նաև տոնական: Բայց պատահական չէ նաև, որ հենց Ալլան է զբաղվում Թայֆունի խնամքով. նրանք երկուսն էլ ծնվել են նույն օրը` նոյեմբերի 10-ին: Արդեն մի քանի տարի է, ինչ Այգում այդ օրը երկու տարեդարձ է տոնվում: Դե ինչ, շնորհավորենք Թայֆունի և նրա սիրելի խնամող Ալլայի տարեդարձը՝ ամենաջերմ մաղթանքներով»,- գրված է կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում: |