ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ռուսական С-400 համակարգերի գնման պատճառով
13:40, 11.11.2019 | mamul.am
7527 | 1

ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի գնման պատճառով: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը:

Օ'Բրայանը նշել է, որ ամերիկյան կողմը բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային ռուսական զենքի գնումների անթույլատրելիության մասին: Եվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կհիշեցնի այդ մասին, երբ Էրդողանը հաջորդ շաբաթ ժամանի Վաշինգտոն: Ըստ Օ’Բրայանի` պատժամիջոցների կիրառման դեպքում Անկարան լիովին կզգա այդ գնումների հետևանքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր