ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում
18:00, 11.11.2019 | mamul.am
2194 | 0

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 4-ից 10-ը գրանցվել է 380 դեպք, որից 218-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 141 կենցաղային կանչ, 117 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 3 դեպք, որից 2-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 11 դեպք, տուժել է 17 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր