ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կամերային նվագախումբը հանդես եկավ ճանաչված սաքսոֆոնահարների հետ
18:20, 11.11.2019 | mamul.am
2209 | 0

Տաղանդավոր և ճանաչում վայելող երեք սաքսոֆոնահարներ նոյեմբերի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Sax Time խորագրով համերգային երեկոյի ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Համերգին ելույթ ունեցան Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում միավորվեցին՝ հանրությանը ներկայացնելով սաքսոֆոնի ինքնատիպ երանգները:

Երեկոյին հնչեցին այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործությունները:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը դրական է գնահատում երեք սաքսոֆոնահարների հետ համագործակցությունը:

«Երեք սաքսոֆոնահարներն էլ, իրոք, վիրտուոզներ են, Հայաստան են եկել տարբեր երկրներից: Նրանք ելույթներով հանդես են գալիս աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ»,- նշում է Հարություն Արզումանյանը՝ ընդգծելով, որ երաժիշտները մշտապես ջերմ ընդունելության են արժանանում բոլոր այն երկրներում, որտեղ ելույթ են ունենում: Հայաստանը ևս բացառություն չէր. սաքսոֆոնահարներին բաց չթողեցին առանց բիսերի՝ Խաչատրյանի և Պիացոլայի ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր