ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Սերգեյ Լավրովը փաստացի հակադարձեց ադրբեջանական ապակառուցողական հայտարարություններին». Ռուբեն Ռուբինյան
14:35, 11.11.2019 | mamul.am
8617 | 2

ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցկայքի իր էջում գրել է. «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այսօր` Երևանում, մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար և հավելեց՝ «սրա հետ դժվար է վիճել»։

Պատասխանելով հակամարտությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի ապակառուցողական հայտարարությունների մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարարը կրկնեց՝ պետք է հաշվի առնվեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի շահերը և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ մեջբերեց նաև ազգերի ինքնորոշման իրավունքն ու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքը։

Այս պատասխաններով Սերգեյ Լավրովը փաստացի հակադարձեց ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին, վերահաստատեց, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող չներառել ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները և փաստեց, որ Արցախը պիտի մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշմանը։

Այսպիսով, նախկին ռեժիմի ճամբարից ամիսներ շարունակ հնչող աբսուրդային մեղադրանքներն առ այն, որ «Նիկոլ Փաշինյանի մեղքով մենք բանակցային վատ դիրքում ենք կամ դիտարկվում ենք որպես ապակառուցողական կողմ», ի չիք դարձան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր