ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Լավրովի որևէ խոսք կամ խոստում վստահելի չէ». Արթուր Սաքունց
16:05, 11.11.2019 | mamul.am
3875 | 1

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կոնկրետ արդյունք է ցանկանում ստանալ Կրեմլն այս այցի ընթացքում Հայաստանից։ Սա է հիմնականը։ Կրեմլի շահերը գիտենք՝ պահպանել վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։

Եթե նախկինում դա արվում էր շանտաժի և փոխշահավետ կոռուպցիոն գործարքի միջոցով, ապա հիմա շանտաժի՞, թե՞ սուտ խոստումների (կներեք՝ կուտ տալու) միջոցով։ Սրանք կոնկրետ հարցեր են կոնկրետ իրավիճակի հետ կապված, բայց, իհարկե, Լավրովի որևէ խոսք կամ խոստում, դիրքորոշում վստահելի չեն, ի սկզբանե, իր ռեժիմի բնույթով պայմանավորված»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր