ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չարենցի էրոտիկ բանաստեղծությունները սիրելու հարցում յուրաքանչյուր անձ ազատ է». Գևորգ Գալստյան
07:05, 12.11.2019 | mamul.am
4363 | 1

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ ազգը Չարենցին մեծարել և մեծարում է, քանի որ նա փառաբանել է Հայրենիքը` Հայաստանը: Չարենցի անունն ասոցացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» և հայրենասիրականի, ազգայինի գովերգման թեմատիկայով այլ ստեղծագործությունների հետ, քանի որ հենց այդ բանաստեղծությունների տողերում է արտացոլված Չարենցի նվիրական սերն առ հայրենիք, այդ նույն տողերում է երևում նրա էության ամբողջ վեհությունն ու ազնվականությունը, և վերջապես հենց այդ տողերով է ժողովուրդը ոգեշնչվում և գոտեպնդվում պատմության օրհասական պահերին:
Իսկ Չարենցի սիրային, էրոտիկ նկարագրություններ պարունակող բանաստեղծություններն ընթերցելու, սիրելու, դրանցից բավականություն ստանալու հարցում յուրաքանչյուր անձ ազատ է, սակայն պետությունն ու հասարակությունը հանճարների կյանքից պետք է քաղեն և սրբորեն պահպանեն այն, ինչը կբարձրացնի իրենց, այն, ինչը կնպաստի ազգային կրթության և մշակույթի հզորացմանը, այն, ինչը նպաստում է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ պահպանմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր