ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
««Հզոր մարզիկի» մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը». Նաիրա Զոհրաբյան
20:45, 11.11.2019 | mamul.am
5345 | 0

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Не верю: Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլևս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։ Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի պատմությունն է, ինչի իրավունքը ֆիլմի ստեղծագործական խումբը ունի, այլ ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, մեղմ ասած՝ համոզիչ չեն, ու ազնիվ չեն։ Ուստի, ես բոլոր իրավունքներն ունեմ, ինչպես Ստանիսլավսկին, ասելու՝ Не верю։
Որովհետև խայտառակ դոպինգ սկանդալից հետո, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մել-Մելինե Դալուզյանին եւ պարտավորեցրել է վերադարձնել բոլոր մեդալներն ու հուշամեդալները, այդ թվում՝ Եվրոպայի եռակի չեմպիոնի մեդալները։ Բայց սա այս պատմության ամենատխուր էջը չէ։ Դալուզյանի դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամատի հավաքականի մասնակցությունը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մեծ հարցականի տակ է, և հայկական հավաքականի մասնակցությունը դեռ պետք է քննարկվի մայիսի 31-ին։
Էնպես որ, «հզոր մարզիկի» մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը։ Ես հասկանում եմ, որ քանի դեռ հանրային մանիպուլիացիան թրենդի մեջ է, ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք փաթեթավորել ու ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք ներկայացնել։ Բայց դե, չհիշեցնեմ ինչ էր ասում ԱՄՆ նախագահ Լինքոլնը՝ խաբելու հնարավոր և անհնար ժամկետների մասին։
Ազնիվ լինելը, հավատացեք, ավելի արժանապատիվ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր