ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արագածոտնը 6-րդ մարզն է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ». Արայիկ Հարությունյան
01:05, 12.11.2019 | mamul.am
16374 | 0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության:

Արագածոտնը դարձել է 6-րդ մարզը, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերից հետո, որտեղ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի ապահովման վրա: Նախարարությունը՝ որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարևոր գրավականը ուսուցիչների և ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման և առկա խնդիրների լուծման գործում: Երրորդ կարևոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման և սարքավորումներով համալրման միջոցով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր