ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հայտնի է Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը
22:55, 11.11.2019 | mamul.am
4523 | 0

Ֆուտբոլի ԵՎՐՈ-2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր հայտնի է դարձել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը: Նրան կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և տեսավերլուծաբան Ղազար Հակոբջանյանը:
Հայաստանի հավաքականն այսօր անցկացրել է առաջին մարզումը նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Այն հիմնականում կրել է վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ընտրանին անցկացրել է նաև երկկողմանի խաղ։

Մարզմանը մասնակցել են հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում Ալեքսանդր Կարապետյանն ու Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային թիմին դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։

Հայտնի է Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր