ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հեչ չէի սպասում, որ հեղափոխությունից 1,5 տարի հետո այսպիսի բան կլինի». Լևոն Գալստյան
00:55, 12.11.2019 | mamul.am
9751 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմուկում ակտիվացած կարկառուն ՀՀԿ-ականների դեմն առնել է պետք։ Լրիվ իրենց զգում են մերժվածների ժամանակներում ու ահաբեկում են Ամուլսարի փրկության համար պայքարող ՀՀ ազատ քաղաքացիներին՝ օգտագործելով դեռ իրենց ձեռքում մնացած վարչական և տնտեսական լծակները։ Ճիշտն ասած, հեչ չէի սպասում, որ ժողովրդական հեղափոխությունից ընդամենը 1,5 տարի հետո այսպիսի բան կլինի։
Եթե սրա դեմը չառնեն պետական համապատասխան մարմինները, ապա հետևանքները շատ լուրջ կարող են լինել։ Առայժմ այսքանը:
Ամուլսարն էլ սար է մնալու, իսկ Ջերմուկն էլ դառնալու է ավելի հանրահայտ ջրաբուժական առողջարանային քաղաք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր