ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Աղմկահարույց նախագիծն ԱԺ օրակարգում չկա. ի՞նչ է լինելու ուժային կառույցներում. «Հրապարակ»
09:35, 12.11.2019 | mamul.am
4594 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները «քաղաքացիականացնելու» աղմկահարույց նախագիծը ներառված չէ այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Խոսքն այն նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Այսինքն՝ այլևս պարտադիր չի լինելու, որ այս պատասխանատու պաշտոններում նշանակվեն համակարգից համապատասխան փորձառությամբ՝ ստաժով ու կոչումով պաշտոնյաներ, այլ կարող են նշանակվել 25 տարին լրացած այն անձինք, ովքեր 4 տարի Հայաստանում մշտական բնակության տեղեկանք կներկայացնեն։

Հոկտեմբերի 22-ին իշխող խմբակցությունն անսպասելի մերժեց առաջին ընթերցում անցած նախագիծը՝ երկրորդ ընթերցման ժամանակ հայտարարվեց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն «վերադառնում» է առաջին ընթերցման դիրքերին, իսկ դա նշանակում է, որ պատգամավորները երկշաբաթյա ժամկետ են ունենալու՝ վերջնական որոշում կայացնելու համար՝ ընդունո՞ւմ են այն, թե՞ ոչ, և այդ ընթացքում կարող են առաջարկներ ներկայացնել։ Ժամկետը լրացել է, սակայն որոշում և առաջարկներ դեռևս չկան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր