ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քաղաքապետը կանչում է պոլիկլինիկաների տնօրեններին, ասում՝ հրաժարական տվեք, թե չէ...». Գևորգ Պետրոսյան
10:30, 12.11.2019 | mamul.am
4445 | 0

Խորհրդարանը քննարկում է «Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու» նախագիծը, որին Կառավարությունը բացասական դիրքորոշում էր հայտնել: Նախագծի համահեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է. «ՀՀ-ում պետք է բացառենք ցանկացած աշխատողի՝ առանց պատճառի աշխատանքից ազատելու իրավաբանական հնարավորությունը: Հիմնական վտանգը պետական հատվածի բաժնետիրական ընկերությունների մասին է. էսօր քաղաքական ընտրություններից հետո, անուններ չեմ տալիս, եթե պետք լինի կասեմ, ընտրվում է քաղաքապետ, կանչում է պոլիկլինիկաների տնօրեններին, ասում՝ հրաժարական տվեք, թե չէ... Սրանով ուզում ենք պաշտպանության տակ վերցնենք տնօրեններին, որ չպետք է առանց պատճառի ազատվեն պաշտոններից»:

Ձայների 36 կողմ, 61 դեմ հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց օրակարգ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր