ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Էդուարդ Աղաջանյան ջան, ի՞նչն ա խնդիրը, որ «բալայինի» նախագիծը չի բերվում ԱԺ». Ս. Ղահրամանյան
11:00, 12.11.2019 | mamul.am
3321 | 0

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Այսօր ԱԺ հերթական քառօրյան սկսվեց, ու ինչպես որ ես ենթադրում էի, բալայինը չկա օրակարգում:

Չգիտես ով, չգիտես ոնց, չգիտես երբ տարել կորցրել ա էտ մարդկանց փրկելու վերջին հույսի միջոցը:

Ասենք, լավ, ինչի ա՞ նման վերաբերմունք մարդկանց կյանքերի նկատմամբ. չկա էտ նախագիծը, ով ա՞ պատասխանատու էս ամեն ինչի համար, կա՞ մեկը որ կասի, որ իրա հանձնարարականով են բալայինը «կորցրել»:

Եթե իմանամ հենց էն վիճակում են հետ բերելու, ինչ վիճակում որ պետք ա մտներ մեկ ամիս առաջ երկրորդ ընթերցում, էլի կարելի ա սպասել մի քիչ, մի երկու օր, բայց սենց դեպքերում միշտ ինչ որ բան փչացնում են ու նոր հետ բերում մի երկու տարուց:

Հարգելի Էդուարդ Աղաջանյան ջան, գուցե դուք ինֆորմացիա տաք, ի՞նչ կարգավիճակում ա այդ փաստաթուղթը, ինչն ա՞ խնդիրը, որ չի բերվում ԱԺ: Ի՞նչ խոչընդոտներ ունեք, ինչո՞վ կարանք օգնենք, ո՞ւմ մտքի փայլատակումների արդյունքում ա նման գործելաոճը:
Էտ բալայինի ամեն մի օր հետաձգելը մեկ մարդու կյանք ա արժենում:

Արմեն Խաչատրյան, Դանիել Իոաննիսյան, Գևորգ Գորգիսյան, Սիսակ Գաբրիելյան, Նաիրի Սարգսյան, Հայկ Սարգսյան, Սոֆյա Հովսեփյան, Անի Սամսոնյան,

կարող ա՞ էն ԲՀԿ-ական որոշ պատգամավորների ասածներով եք փոփոխություններ անում, որ էն օրը 267 անգամ հանդիպակաց մտնող պրոֆեսիոնալ վարորդները չզրկվեն բալերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր