ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Google-ը մասնակցել է բժշկական գաղտնի տվյալների հավաքագրման նախագծին․ WSJ
19:15, 12.11.2019 | mamul.am
7494 | 0

Google ընկերությունն ավելի քան մեկ տարի ներգրավված է եղել մի նախագծում, որի շրջանակներում հավաքագրել է ԱՄՆ 21 նահանգում բնակվող քաղաքացիների բժշկական տվյալները։ Խոսքը միլիոնավոր ամերիկացիների տվյալների մասին է, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Հրապարակման համաձայն, Google-ը Ascension բժշկական կազմակերպության հետ համատեղ (այն միավորում է 2,6 հազար հիվանդանոց և այլ բժշկական հաստատություն), սկսել են նախագիծ, որը կոչվում է Project Nightingale: Որպես այս նախաձեռնության մաս, Google-ը տրամադրել է թեստերի արդյունքները, ախտորոշումները, հոսպիտալացման և բժշկական պատմությունը, հիվանդների անունները և ծննդյան ամսաթվերը: Հրապարակման համաձայն, տվյալների նման ծավալը անհրաժեշտ է եղել, որպեսզի Google-ը մշակի նոր ծրագիր, որի միջոցով հիվանդներին կառաջարկի շտկումներ կատարել բուժման ժամանակ:

Պարբերականը նշում է, որ Google-ի առնվազն 150 աշխատակից օգտվել է հիվանդների մասին տեղեկություններից: Միևնույն ժամանակ, ոչ հիվանդները, ոչ բժշկական անձնակազմը տեղյակ չի եղել, որ իրենց տվյալները փոխանցվել են երրորդ անձանց: Ընկերությունները տարածել են մամլո հաղորդագրություն, համաձայն որոնց նրանք ոչ մի օրենք չեն խախտել, և հիվանդների տվյալները խիստ պաշտպանված են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր