ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արևածաղկի սերմերն օգտակար են եղունգների ու մաշկի համար
06:05, 13.11.2019 | mamul.am
13225 | 0

Արևածաղկի բոված հատիկներն ավելի շատ կալիում են պարունակում, քան բանանը և նույնքան D վիտամին, որքան ձուկը: Դրանք նաև պարունակում են կալցիում, մագնեզիում, ֆոլաթթու, յոդ, սելեն ու ցինկ: Հետևաբար, արևածաղկի սերմը բավականին լավ է ազդում նաև ատամների, մազերի, եղունգների ու ընդհանուր մաշկի վրա: Մասնագետների խոսքով՝ արևածաղկի սերմերը բարենպաստ ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, բարձրացնում են տրամադրությունը: Բացի B խմբի վիտամիններից, արևածաղկի սերմերը հարուստ են նաև A և Е վիտամիններով: Վերջինը հակաօքսիդանտ է, որը կարգավորում է սրտի աշխատանքը, ունի հակաքաղցկեղային հատկություն, պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր