Լրագրող-մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջ․ Հանրային հեռուստաընկերության հետ իմ 13-ամյա ճանապարհն ավարտվեց։ Երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը, այսօր հրաժեշտ տվեցի գործընկերներիս։ Մասնագիտական, աշխատանքային ու անձնական մոտեցումների սկզբունքային հակասություններն անհնարին դարձրեցին աշխատանքային համագոյակցությունը։ Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ․ հենց այդ վերնագրի ներքո է գրվել ու գրվելու իմ կենսագրությունը՝ երբեք թույլ չտալով, սակայն, որ անձնական գաղափարախոսությունը նսեմացնի մասնագիտականը և հակառակը։ Ես շարունակելու եմ աշխատել հանուն մեր պետության առաջընթացի՝ մաքուր խղճով, պատասխանատու գրչով ու տոկուն գիտելիքով։ Իսկ թե որ ոլորտում ու երբ, կիմանաք հետագայում։ Պի՛նդ եղեք»։ |