ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Տիկի՛ն Զոհրաբյան, վախենամ՝ շատ մարդիկ նույնիսկ հայոց լեզվի քննություն չկարողանան հանձնել». Ալեն Սիմոնյան
17:00, 12.11.2019 | mamul.am
4607 | 2

«Վերջին շրջանում տպավորություն է, թե գիրք կարդալը, սեփական պատմությունը, գրականությունն իմանալը հին պատմություն է: Վստահեցնում եմ՝ գիրք կարդալը ժամանակակից է... Միայն այս տարի 5370 դիմորդներից հայոց լեզվի ու գրականության պետական միասնական քննության նվազագույն շեմը, այսինքն դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 ուսանող: Սա արդյունք է հանրակրթական ու ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եկեք թեստ անցկացնենք մեր պաշտոնյաների, պատգամավորների շրջանում, թե քանի անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ», «հարցը կայանում է նրանում» արտահայտությունները»,- շարունակեց նա:

«Տիկի՛ն Զոհրաբյան, վախենամ՝ հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունենան: Եկեք էդ թեման չբացենք: Դեմ չեմ, եկեք սկսենք, բայց բանավեճի մեջ չմտնենք, հա՞»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր