ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հոմոսեքսուալ գաղտնի հակում ունեցողները խոսում են նույնանման հակումներ ունեցողների դեմ պայքարի անհրաժեշտությունից». Ա. Փամբուխչյան
17:20, 12.11.2019 | mamul.am
4854 | 2

ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: «Վերջին օրերին, այսօր ևս ականատես ենք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի: Խոսքն այն երեսպաշտների ստեղծած կրկեսի մասին է, որտեղ սատանայի հետ գործարքների գնացածները, մութ ուժերին ծառայածները, ամեն ազգային արժեք նսեմացրածները եկել, խոսում են սատանայապաշտությունից, երբ հոմոսեքսուալ գաղտնի հակում ունեցողները խոսում են նույնանման հակումներ ունեցողների դեմ պայքարի անհրաժեշտությունից....»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ կրկեսի հիմքերը շատ ավելի խորն են: «Իրենք պայքարում են երևույթների դեմ, որոնց կրողն են նախևառաջ իրենք, և իրենք էլ օրակարգ են բերում ու քարոզում: Այս ամենը պետք է գիտակցեն ՀՀ բոլոր քաղաքացիներն ու նմանատիպ գործիչների համար մշտապես տեղ ունենան քաղաքական աղբի համար նախատեսված իրենց համապատասխան վայրերում»,- ամփոփեց Փամբուխչյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր