ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Գևորգ Պետրոսյանն ամռանը սպառնացել էր՝ թեժ աշնան շրջանակներում պատռել մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են իր ձայնալարերը». Մ. Կարապետյան
17:40, 12.11.2019 | mamul.am
6637 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ԱԺ հայտարարությունների ժամին դիմեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Քանի որ Դուք որոշել եք մեզ տալ հայոց լեզվի դասեր, որի կարիքը չունենք, փոխարենը ես ձեզ կտամ մարդու իրավունքի դասեր, որի կարիքը, կարծում եմ, ունեք: Ես տպավորություն ունեմ, որ պարոն Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են միայն իր ձայնալարերը»,- ասաց Կարապետյանը՝ առաջարկելով ԲՀԿ-ին «փակել թեժ աշնան ձախողված օրակարգն ու բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր