ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«ԱԺ-ն պետք է ներկայանա բոլորովին այլ փորձով». Արթուր Սաքունց
23:30, 12.11.2019 | mamul.am
2688 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, ինչքան հասկացա, «Իմ քայլի» ժողովրդավարական արժեքների կրող պատգամավորները վերջապես դուրս եկան ամոթխածության, գուցե զսպվածության անհասկանալի վիճակից, և ներկայացան իրենց բնորոշ վստահ, հանգիստ և սկզբունքային ողջ հմայքով։

Անցանք առաջ, աչքներս ջուր կտրեց։

Թե չէ, հետագիծ, մետագիծ, փորձ և չգիտեմ ինչ-որ տարօրինակ բառեր։

Հիմա ԱԺ-ն պետք է ներկայանա բոլորովին այլ փորձով, այլ խոսքով և տեքստով, բովանդակային՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներ կրող, պահպանող, և կիրառող, և ոչ թե՝ տարիներ շարունակ մակերեսային, անբովանդակ ու հարմարվողական փորձի կրողներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր