ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Երևանում անհատ տաքսիստներին պետք է բերել հարկային դաշտ». Վահրամ Թոքմաջյան
21:25, 12.11.2019 | mamul.am
4829 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տաքսիստների մասին երկար բան էի ուզում գրել, բայց թե կարճ կապեմ:
Երևանում անհատ տաքսիստներին պետք է բերել հարկային դաշտ: Հենց էդ ձև, շատ կտրուկ ու արագ: Ճիշտ է, փոքր մասով բարեխիղճները կտուժեն, բայց մեծ մասով երես են առել:
Պետք է կիրառել տաքսի վարելու հավաստագիր՝ դրանից բխող առողջապահական նորմերով ու զննություններով: Ում օղու կամ հաշիշի փողը պրծնում է, հարևանի Օպելի վրա խփում է էն մյուս հարևանի երեխու շաշկու տախտակը ու տաքսի է քշում:
Հիմա կհարցնենք. իսկ ինչո՞ւ մարզերում աշխատողներին չներառել հարկային դաշտ: Պատասխանը շատ պարզ է՝ խիղճ ունեն: 7 կմ-ին 1500 դրամ չեն ուզում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր