Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.95, EUR 518.37, RUB 7.51, GBP 622.40
+2 °C, -2 °C ... +3 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հիվանդի որովայնից հանել են 10 տարի շարունակ կուլ տված մազերի կծիկը
21:35, 12.11.2019

Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում 30-ամյա պացիենտուհու ստամոքսից հեռացրել են մազերի փունջը, որը վերջին 10 տարիների ընթացքում ձևավորվել էր նրա օրգանիզմում: Մազերի կծիկն ունեցել է 20x15սմ չափեր: Վիրահատությունն անցել է էնդոսկոպիկ մեթոդով:

Հիվանդությունը, որով տառապում է կինը, կոչվում տրիխոֆագիա՝ Ռապունցելի համախտանիշ: Բժիշկները նախազգուշացնում են, որ մազեր ուտելու հիվանդագին սովորույթը կարող է հանգեցնել մահվան, եթե ժամանակին վիրահատական մեթոդով չհեռացվի կուտակված կծիկը, որն օրգանիզմը մարսել չի կարող: Նման հիվանդություն նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեբանի:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր