ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Փակի տակ պահվող երեխաների փախուստից հետո մայրն ինքնասպան է եղել
21:40, 12.11.2019 | mamul.am
9526 | 0

ՌԴ Չելյաբինսկի շրջանի Ուստ Կատավ քաղաքի բնակչուհին ինքնասպան է եղել, երբ փակի տակ պահվող նրա 3 երեխաները փախել են տնից: Ըստ ռուսական լրատվականների՝ Դինա Ազիզովան առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Ուզբեկստանից եկել է Չելյաբինսկ, որտեղ էլ ամուսնացել է երկրորդ անգամ: Սակայն շուտով նորից ամուսնալուծվել է: Առաջին և երկրորդ ամուսնություններից նա ծննդաբերել է 4 երեխա՝ 3 աղջիկ և մեկ որդի: Ավագ դուստրը դեռահասության տարիքում բանտ է նստել՝ մարդու վրա հարձակում գործելու մեղադրանքով: Նա այժմ առանձին է ապրում:
Մյուս երեխաներին Ազիզովան արգելել է անգամ դպրոց գնալ, ծանոթներին ասել է, թե երեխաները տնային կրթություն են ստանում: Գաջեթներից օգտվելու ու հեռախոսով խոսելու իրավունք նրանք ունեցել են միայն մոր ներկայությամբ: Մայրը նրանց թույլ չի տվել տնից դուս գալ, անգամ պոլիկլինիկայում երեխաների գոյության մասին չեն իմացել:
Նոյեմբերի 20-ին Ազիզովայի 20-ամյա դուստրը, ըստ նախաքննության, գողացել է մոր խնայողությունները, վերցրել իրենից կրտսեր քրոջն ու եղբորը և փախել: Մայրը ոստիկանությունում հայտարարություն է տվել և երեխաներին գտել են, սակայն մորը չեն տվել: Իմանալով այդ մասին՝ մայրը հրկիզել է տունը, ինքն էլ մտել է ձեղնահարկ ու ինքնասպան եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր