ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՌԴ քաղաքացու կողմից վրաերթի ենթարկված հեծանվորդը տեղում մահացել է
22:35, 12.11.2019 | mamul.am
5175 | 0

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18։15-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ, 49-ամյա Իգոր Եզդիևը իր վարած КамАЗ մակնիշի C622 AM 1 համարանիշի կցորդիչ AA 3791 15 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված հեծանվորդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն հեծանվորդը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։

Մահացու վրաերթ Վաղարշապատում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր