ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ով խոսի-չխոսի կոռուպցիայից՝ Նիկոլ Փաշինյանը թող խոսի տանձ ու խնձորից». Միհրան Հակոբյան
01:25, 13.11.2019 | mamul.am
7393 | 4

«Հայաստանում իշխանությունը կիրառում է ընտրովի արդարադատություն։ Այս ամենով նպատակ է հետապնդվում մարդուն վախեցնել, պատժել, և ասվածի օրինակ է Արսեն Բաբայանի շուրջ կատարվողը»,- «168.TV»-ի եթերում ասել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ նշելով, որ Արսեն Բաբայանի գործը կապված է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, որի հետ կապված՝ իշխանությունը, նրա խոսքով, «կապրիզներ ունի»։

«Փաշինյանը համարում է, որ ինքը լեգիտի՞մ է, երբ իր կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարելու համար»,- ասել է Հակոբյանը։

Խոսելով իշխանության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին՝ Հակոբյանն ասել է. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, կնոջ եղբայրը պատգամավոր են, իսկ քավորը կամ սանիկը Իջևանի քաղաքապետի ԺՊ նշանակվեց գործող քաղաքապետին քրգործով հանելուց հետո, նա իրավունք չունի խոսելու կոռուպցիայից։ Այնպես որ, ով խոսի-չխոսի կոռուպցիայից՝ Նիկոլ Փաշինյանը թող խոսի տանձ ու խնձորից»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ով խոսի-չխոսի կոռուպցիայից՝ Նիկոլ Փաշինյանը թող խոսի տանձ ու խնձորից». Միհրան Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր