ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Գևո՛րգ, դու գեյ չես, մի՛ հարձակվիր, մի՛ բացահայտվիր». Ազատ Արշակյան
00:35, 13.11.2019 | mamul.am
11887 | 3

Հասարակությունն ակտիվորեն քննարկում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած՝ «Ընտանեկան օրենսգրքում նույնասեռականների ու սեռափոխվածների ամուսնությունը գրանցելու արգելք սահմանելու մասին» նախագիծը: Այս առնչությամբ Գերագույն խորհրդի նախին պատգամավոր Ազատ Արշակյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է. «Այդքան աղմկել գեյերի մասի՞ն: Մենք, ըստ երևույթին, բոլորս, կամ իր շրջապատի մարդիկ պետք է ասեին. «Գևո՛րգ, դու գեյ չես, մենք արդեն դրանում համոզվել ենք: Մի՛ պաշտպանվիր, մի՛ արա, մի՛ հարձակվիր, մի՛ բացահայտվիր»:

Նրա խոսքով՝ քննարկելու շատ ավելի կարևոր հարցեր կան, սակայն ՀՀ Ազգային ժողովը դուրս է օրակարգից. «Էդ ի՞նչ խոսակցություն է: Ընդհանրապես դրա մասին ինչի՞ եք բարձրաձայնում: Գևորգ, ինչո՞ւ ես դրա մասին բարձրաձայն խոսում, ինչո՞ւ ես քո խոհանոցը բերում, քո պահարանը ինչո՞ւ ես բացում մեր առաջ: Մեր ինչի՞ն է պետք՝ դուք ինչ եք մտածում ձեր/իրար մասին: Ես գիտեմ, որ մեզ չի սպառնում գեյությունը»,- եթերի ընթացքում ընդգծել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր