ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է. «Հրապարակ»
09:25, 13.11.2019 | mamul.am
4765 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Իմ քայլում» թևերի բաժանումն օր օրի սրվում է։ «Բաց հասարակության հիմնադրամների» հետ աշխատած ձեր պատգամավորները դժգոհ են, որ համապատասխան օժանդակություն հանդես չեք բերել իրենց նախաձեռնության նկատմամբ` ընդդեմ ՎԵՏՕ-ի և Սորոսի հիմնադրամի գրասենյակի «շրջափակման» հայտարարությանը չեք միացել, որն առաջիկայում պետք է դառնա օրենսդրական նախաձեռնություն` ատելության խոսքի դեմ։ Սորոսականները մտածում են, որ եթե հիմա չեք սատարում, քվեարկելիս ընդհանրապես չեք սատարի. ինչո՞ւ է ֆրակցիան նման մոտեցում ցուցաբերում՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։

«Ֆրակցիայում որևէ բաժանում չկա, դժգոհություն չկա։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում փաստաթուղթ է քննարկվել, որի մանրամասներին ես տեղյակ չեմ, որովհետևՀայաստանում չէի։ Որքան պատգամավորներ են ստորագրել, տեղյակ չեմ»: Ես տեղեկացնեմ` մեկ ամիս է անցել, սակայն ընդամենը 20 պատգամավոր է ստորագրել` 88-ից։ «Բոլոր դեպքերում, ֆրակցիայում սորոսականներին և ոչ սորոսականներին պաշտպանելու որևէ հարց չկա, ես չգիտեմ, թե ովքեր ինչից են դժգոհ, մասնավորապես՝ կա դժգոհություն, թե ոչ՝ ես գոնե տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ չկա նման դրսևորում, և նորմալ է, որ ինչ-որ հայտարարության ֆրակցիայի ինչ-որ մասը միանա, ինչ-որ մասը` ոչ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր