ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին
10:25, 13.11.2019 | mamul.am
4244 | 0

Պատգամավոր Աննա Կարապետյանի ներկայացրած «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին» օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն ասաց. «ԼՀԿ-ն առաջարկությամբ էր հանդես եկել, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարները ևս մասնակցություն ունենան անվտանգության խորհրդում: Մեր առաջարկները մերժվել են ու մենք դեմ կքվեարկենք»:
Աննա Կարապետյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ երեկ հիմնավոր պարզաբանեցի՝ ինչու չեն ընդունվել, որը եղել է Սահմանադրության խնդրի հետ կապված: Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել ու դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն է»:

ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանը հանդես եկավ կոչով. «Կոչ եմ անում էս դահլիճում մնալ կոռեկտության սահմաններում: Ի՞նչ է նշանակում՝ հասկանալի է եղել, թե ոչ. որևէ մեկին իրավունք չի վերապահվում գնահատական տալ խմբակցության դիրքորոշմանը»:

66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր