Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ստիպված ենք պայքարել երկու ճակատով». Արման Բաբաջանյան
03:25, 14.11.2019

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրի սահմանափակ ռեսուրսները գուցե թե նույնիսկ մեկ ճակատի համար լիարժեք բավարար չեն, սակայն մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ստիպված ենք պայքարել երկու ճակատով՝ ամեն մեկն իր տեղում. մեկը՝ գրչով, մյուսը՝ եռանդով, երրորդը՝ նյութական ռեսուրսներով, չորրորդը՝ իր ուշադրությամբ, հինգերորդը՝ իր մտքով, գաղափարներով: Պետք է հասնել այս համընդհանուր պայքարի գիտակցմանը, երբ ամեն քաղաքացի իր տեղում, չշեղվելով իր տեղից, իր գործից, իր խնդրից, իր հետ միշտ ունենա ամեն քայլում անկախության համար պայքարի այդ գիտակցումը, այդ գիտակցումով կատարի այն բոլոր քայլերը, որ իր սովորական կյանքում անում է և անելու է՝ այսպես, թե այնպես:

Սկզբի համար շատ բան չի պահանջվում՝ ընդամենն ապրել անկախության համար պայքարի գիտակցումով: Չենք նկատի, թե ինչպես ինքն իրեն կգա շարունակությունը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր